Ծեծել էր հարևանուհուն. ինչ ընթացք կունենա հարևանների վիճաբանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ. փետրվարի 4-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում սկսվել է Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ, 1937թ. ծնված Ռուբեն Թամրազյանի դատավարության առաջին նիստը: Ռ. Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. նոյեմբերի 23-ին` ժամը 09.15-ի սահմաններում, Այրում քաղաքի Թումանյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու պատճառով վիճել է իր հարեւանուհու` 1935թ. ծնված կնոջ հետ:

Եւ Թամրազյանը վիճաբանության ընթացքում ծեծել է հարեւանուհուն` պատճառելով առողջության միջին ծանրության մարմնական վնասվածք: Տարեց տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարության հերթական նիստը նշանակված է մարտի 6-ին: Տեղեկություններ կան, որ ծեր հարեւանները հաշտության եզրեր են որոնում. Ռուբեն Թամրազյանը պատճառված վնասը հատուցելու դեպքում կարող է իր հարեւանուհու հետ հաշտության հասնել, եւ գործը չի հասնի դատավճռի արձակմանը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս