Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Ստավրոպոլի երկրամասում. տուժել է 6 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը փետրվարի 27-ի ցերեկը վթարի է ենթարկվել ՌԴ Ստավրոպոլի երկրամասում, կան տուժածներ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտարյովը:

«Մոսկվայի ժամանակով ժամը 12:10-ին տեղեկատվություն Է ստացվել այն մասին, որ «Կավկազ» ֆեդերալ ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրի վրա՝ Կոչուբեեւսկոյե գյուղից ոչ հեռու, «Մերսեդես-Վիտո» միկոավտոբուսը, որը պատկանում Էր Հայաստանից մասնավոր անձի, շրջվել Է խրամառվի մեջ»,-ասել Է Դեկտարյովը:

Միկրոավտոբուսում եղել Է վեց մարդ, ներառյալ` վարորդը: Բոլոր վեցն Էլ՝ երեք տղամարդ եւ երեք կին, տուժել են: Նրանց տեղափոխել են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց:

Նա նաեւ ճշտել Է, որ համգործակցություն Է կազմակերպված հայկական սփյուռքի հետ:

Հայտնի Է, որ բոլոր տուժածները Հայաստանի քաղաքացիներ են:




Լրահոս