Ո՞վ է իրականում Ադրբեջանի օգտին քարոզչություն անող կոնգրեսականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱՄՆ-ի կոնգրեսական, մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հասթինգսը, որը Կոնգրեսում Ադրբեջանի հետ համագործակցության խմբի անդամ է, հայտարարություն է տարածել՝ նվիրված Խոջալուի զոհերի հիշատակին՝ պաշտպանելով ադրբեջանական տեսակետը: Սա առաջին դեպքն է, երբ Հելսինկյան հանձնաժողովը նման հայտարարություն է տարածում:

Պարզվում է, ադրբեջանական շահերը պաշտպանող կոնգրեսական Ասլի Հասթինգսը պատահական մարդ չէ. նա բավական ուշագրավ անցյալ ունի, ընդ որում, մեղմ ասած ոչ հաջող անցյալ:
Էլսի Հասթինգսը առավել հայտնի է դարձել սկանդալների և տարբերի երկրների վարչակարգերին ծառայություններ մատուցելու իր սովորությամբ:

Մասնավորապես Հասթինգսը նախկին դատավոր է և Դեմոկրատական կուսակցության անդամ, որին ժամանակին անվստահություն է հայտնել ԱՄՆ Սենատը, որտեղ մեծամասնություն էին կազմում դեմոկրատները: Հասթինգսը հեռացվել էր պաշտոնից կաշառակերության 8 դեպքերի մեղադրանքով: Հասթինգսի իմփիչմենթի դատավարության ամբողջական վարույթը հասանելի է ԱՄն սենատի կայքում: https://www.senate.gov/artandhistory/history/common/briefing/Impeachment_Hastings.htm.

Ի դեպ՝ նրա դատապարտումից առաջ ընդամենը 5 դաշնային դատավոր է իմփիչմենթի միջոցով հեռացվել պաշտոնից:
2017 թ. հայտնի է դարձել, որ ԱՄՆ գանձապետարանը գաղտնի վճարել է 220 000 ԱՄՆ դոլար, որպեսզի փակի Հասթինգսի դեմ հարուցված գործը, որով վերջինը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ:
https://www.rollcall.com/news/politics/alcee-hastings-sexual-harassment

Վերոնշյալ փաստերը ինչպես նաև ԱՄՆ Արդարադատության նախարարության՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի շրջանակներում Հասթինգսի մասին հավաքված տվյալները վկայում են, որ նա հարմար թիրախ է եղել բարձր վարձատրվող օտարերկրյա լոբբիստների համար, որոնք աշխատում են Ադրբեջանի և Թուրքիայի վարչակարգերի համար:
Կարելի է ասել Ադրբեջանի գտել է իր «հաճախորդին»:

Նշենք, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) հանդես է եկել Հելսինկյան կոմիտեի պաշտպանության (Protect the CSCE) կոչով՝ շեշտելով որ Հասթինգսը վտանգում և վարկաբեկում է Հելսինկյան կոմիտեի սկզբունքային գործունեությունը:

Արման Գալոյան




Լրահոս