Փետրվարի 27-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ֆրանսիական «Thales» ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին:
«Thales» ընկերությունն էլեկտրական համակարգեր նախագծող և կառուցող, ավիատիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից է աշխարհում:
Զրուցակիցները քննարկել են տարբեր ձևաչափերով համագործակցության հեռանկարները, մասնավորապես Հայաստանում գիտահետազոտական մասնաճյուղի ստեղծման, հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման և «Ինժեներական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցության առումներով:
Վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Փոլ Ռեմին ապագայում մեծ պատվիրակության գլխավորությամբ կրկին Հայաստան կայցելի: