ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի,
Ախուրյանի, Արթիկի, Մարալիկի, Թալինի, Բաղրամյանի, Արմավիրի, Եղվարդի,
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Վանաձորի, Նոյեմբերյանի, Իջևանի,
Բերդի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Արարատի, Սիսիանի, Գորիսի
տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Աբովյանի, Գավառի, Աշոցքի, Սևանի, Ապարանի, Արագածի ավտոճանապարհներին և
Քեթիի լեռնանցքում բուք է:
Աբովյան-Սևան և Ապարան-Արագած ավտոճանապարհները բքի պատճառով
դժվարանցանելի են: Վարորդներին հորդորում ենք առայժմ խուսափել նշված
ճանապարհահատվածներով երթևեկելուց:
Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների
համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն