Կառավարությունը մերժեց «Լուսավոր Հայաստան»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստում այսօր գործադիրը մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը, որով առաջարկվում էր փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում և սահմանել, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակարգում պետք է ամրագրել կետ, համաձայն որի վարչապետի կողմից առաջադրվելու դեպքում, նախքան նախագահի կողմից նշանակվելը, պետք է հանդիպումներ կազմակերպել հանձնաժողովում դեսպանների թեկնածուների հետ։

Սակայն նիստում այս հարցը զեկուցեց Արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը և առաջարկեց մերժել այն, քանի որ նախատեսված է ավելացնել մի դրույթ, որը նախատեսված չէ Սահմամնադրությամբ։ Խոսք ուղղեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և ընդգծեց, որ ոչ թե մերժում են, այլ բացասական եզրակացություն տալիս և հավելեց, թե նմանկարգավորումներ կան ուժեղ նախագահական ինստիտուտի երկրներում և պառլամենտական երկրներում նման կարգավորման կարիք չկա։




Լրահոս