«Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստում այսօր փոփոխություն կատարվեց «Դեղերի մասին» օրենքում և սահմանվեցին մի քանի դրույթներ։ Մասնավորապես հաստատվեց Դեղերի և դեղանյութերի արտադրության պատշաճ արտադրական գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման կարգը, պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի տրամադրման կարգը, Դեղերի արտադրության լիցենզավորման նպատակով փորձաքննության իրականացման կարգը և այլն։

Նախագիծը զեկուցելիս ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ սա արվում է նաեւ այն նպատակով, որ դեղերի ներմուծումից հետո չպարզվի, թե խնդիրներ կան, և դրանք կարգավորվեն, մինչեւ ներմուծելը։

Կառավարության նախագծում նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ստեղծվում են իրավական հիմքեր արտադրողների գործունեությունը ՊԱԳ պահանջներին միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համապատասխան գնահատելու և ՊԱԳ համապատասխանության դեպքում հավաստագիր տրամադրելու համար, որն էլ հնարավորություն կընձեռի երաշխավորել դեղի որակն արտադրողից սպառող շղթայում և ապահովել դեղերի արտահանման ծավալների մեծացումը:




Լրահոս