Մարտի 1-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին, ժամը 11։30-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «ՄԿՈՒ-գործատու երկխոսություն․ համատեղ ռազմավարության բանաձև» թեմայով համաժողով։

Միջոցառման ընթացքում կքննարկվեն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և գործատուների երկխոսությունը խթանելու ուղիները, կներկայացվի գործատուների հետ համագործակցության հաջող փորձ։

Միջոցառման վայրը՝ Հայաստանի ամերիկայն համալսարան, Փարամազ Ավետիսյան մասնաշենք, Մանուկյան դահլիճ

Միջոցառման մեկնարկը՝ 11։30

***

«Նոյյան Տապան». Հյուրն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Արման Նավասարդյանը

01-03-2019 12:30:00   | Հայաստան | Ասուլիս

Մարտի 1-ին  ժամը 12.30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունեա  Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և  միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Արման Նավասարդյանի ասուլիսը հետևյալ հարցերի շուրջ
1. Նիկոլ Փաշինյանի այցելությունը Իրան։
2, ՀՀ պառլամենտական պատվիրակության այցը Մոսկվա։
3. Ճգնաժամը  Վենեսուելայում և հնարավոր որոգայթները  ՀՀ համար։
4. Քաշմիրը միջազգային հարաբերությունների մշտական վտանգ և վերջին սրացումը։
5. Թրամփ-Կիմ երկրորդ հանդիպման հեռանկարները Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և կորեական թերակղզու «դենյուկլյարիզացիայի» համար։
***
Մարտի 1-ին  ժամը 13.30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)  տեղի կունենա իրավապաշտպան  Արտակ Գալստյանի («Ադոնա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ)  և փաստափան  Սուսաննա Սարգսյանի   («Ալգա» փաստաբանական ընկերություն) ասուլիսը։
Թեման՝ «2008 թվականի մարտի 1. իրադարձություններ 11 տարի անց։  Երևանում փետրվարի 26-ին անցկացված «Հողեր չունենք տալու».կարգախոսով հայահավաքը..Արձագանքներ  և դիրքորոշումներ»։




Լրահոս