Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է 68-ամյա բնակչի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 28-ին, ժամը 10:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 131 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակի անկողնում հայտնաբերել Զ. Մ.-ի (ծնված 1951 թ.) դին:




Լրահոս