ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի նախկին պետ Ներսես Միսակյանը, որ ՀՀ գլխավոր դատախազության դեմ դատական հայց էր ներկայացրել, պարտվել է դատական վեճում: Բանն այն է, որ 2018 թվակակի հունիսի 6-ին նա մասնակցել էր գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից անցկացված ատեստավորմանը: Ատեստավորման ընթացքում հանկարծակի ինքնազգացողությունը վատացել է եւ հանձնաժողովին հայտնել է այդ մասին` նշելով, թե շաքարային հիվանդություն ունի: Միսակյանը խնդրել է դադարեցնել ու հետաձգել ատեստավորումը:
Ատեստավորման արդյունքում հանձնաժողովը որոշել է, որ նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին` գլխավոր դատախազին միջնորդելով պաշտոնից ազատելու մասին: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկին պաշտոնյան չէր հաշտվել այս իրականության հետ եւ հայց էր ներկայացրել` ընդդեմ դատախազության` պահանջելով իրեն վերականգնել նախկին պաշտոնում, սակայն դատարանը մերժել է Միսակյանի հայցը: Այս գործը նախագահողը եղել է ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը, որը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է: