
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արձանագրվել է «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալների 1.2 տոկոս նվազում: Խոսքը անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների մասին է` 2017 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Ի դեպ, բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում արտահանման եւ ներկրման տարանջատում չկա, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին եւ մեկ տեսակի ապրանքի` գազի մասին:
Կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան անցած տարվա ընթացքում, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է: Ասել է թե` բարենպաստ ձմեռն իր «բացասական» ազդեցությունն է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործերի վրա: