Մխիթարյանը կրկին փայլեց, Չելսին վերջապես հաղթեց. ինչ արդյունքներ գրանցվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրի մի շարք հանդիպումներ:
Մեր հետաքրքրության շրջանում իհարկե Լոնդոնի «Արսենալն» էր , որը Հենրիխ Մխիթարյանի բենեֆիսի շնորհիվ կարողացավ ջախջախել «Բորնմութին»: Հենրիխ Մխիթարյանը կարողացավ դառնալ գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

Զինագործներից մեկական անգամ աչքի ընկան Օզիլը, Կոնսիելնին, Օբամեյանգը եւ Լակազետը: Մրցակցից մեկ անգամ աչքի ընկավ Մոսսեն:
Օրվա կենտրոնական հանդիպումը, սակայն, լոնդոնյան դերբին էր, որտեղ «Չելսին» հաղթեց «Տոտենհեմին»` 2-0:

Գոլերի հեղինակ դարձան Պեդրոն եւ Տրիպիեն, ով գրավեց սեփական դարպասը:

Մյուս արդյուքները.

«Սաութհեմպտոն»-«Ֆուլհեմ»` 2:0
«Քրիստալ Պելաս»-«Ման.Յունայթեդ»` 1-3
«Լիվերպուլ»-«Ուոտֆորդ»` 5-0
«Ման.Սիթի»-«Վեսթ Հեմ»` 1-0

Հավելենք, որ առաջնության առաջատարը այս պահին «Լիվերպուլն» է իր հաշվին գրանցած 69 միավորով եւ երկրորդ տեղում ընթացող «Սիթիից» առաջ է 1 միավորով:




Լրահոս