Ինչ ձեռքբերումներ ունեցան հայկական թիմերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ շուտով կվերսկսվի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը։ Այս մեծ դադարի ընթացքում հայկական թիմերը ունեցան մի շարք ձեռքբերումներ, որոնք կարծես հույսի շող են նշմարում հայկական ֆուտբոլի զարգացման հարցում։

Բարձրագույն խմբում արդեն կայացած տրանսֆերները, հայկական թիմերի ձեռքբերումները.

Հայկ Իշխանյան` 29 տարեկան, կենտրոնական պաշտպան, «Գանձասարից»` «Լոռի Վանաձոր»
Միխայիլ Կալուգին` 24 տարեկան, ձախ եզրային պաշտպան, բելառուսական «Իսլոչից»` «Արարատ»
Վլադիմիր Բաբայան` 21 տարեկան, հարձակվող, կիսապաշտպան, պորտուգալական «Ալկանենսեից»` «Լոռի»
Ալեքսանդր Օսիպով` 18 տարեկան, ձախ եզրային հարձակվող, մոլդովական «Շերիֆից»` «Լոռի»

Սարգիս Շահինյան` 23 տարեկան, կենտրոնական կիսապաշտպան, «Ալաշկերտից»` «Արարատ»
Հոսին Լագուն` 23 տարեկան, դարպասապահ, շվեդական «Էսկլիստունայից»` «Արարատ»
Դենիս Տալալայ` 27 տարեկան, հարձակվող, կիսապաշտպան, ռուսական «Խիմկիից»` «Փյունիկ»
Արտյոմ Գեւվորգյան` 25 տարեկան, կենտրոնական հարձակվող, ռուսական «Չայկայից»` «Շիրակ Գյումրի»

Ֆատյոն Յուսուֆի` 23 տարեկան, ձախ եզրային հարձակվող, ալբանական «Պարտիզանից»` «Շիրակ Գյումրի»
Ալեքսանդր Պրուդնիկով` 30 տարեկան, կենտրոնական հարձակվող, ռուսական «Սպարտակից»` «Ալաշկերտ»
Ալեքսանդր Գլիսիչ` 26 տարեկան, կենտրոնական հարձակվող, բոսնիական «Ռանդիկից»` «Բանանց»
Իլյա Դամասկան` 23 տարեկան, ձախ եզրային հարձակվող, մոլդովական «Զիմբրուից»` «Բանանց»

Դարկո Ենոկ` 18 տարեկան, կենտրոնական հարձակվող, Գանայի «Գոլդենից»` «Լոռի»
Ուսման Մուհամեդ` 24 տարեկան, կենտրոնական կիսապաշտպան, նորվոգական «Սարպսբորգից»` «Փյունիկ»
Աբուբակար Գասսամա` 24 տարեկան, կենտրոնական պաշտպան, ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Արարատ»

Աշոտ Այվազյան` 20 տարեկան, դարպասապահ, «Էրեբունիից»` «Արցախ»
Եվգենի Կոբզար` 26 տարեկան, աջ եզրային հարձակվող, ռուսական «Սպարտակից»` «Բանանց»
Մալիսոն Լիմա` 24 տարեկան, աջ եզրային կիսապաշտպան, ռումինական «Վիտորուլից»` «Արարատ-Արմենիա»Պետրոս Ավետիսյան` 23 տարեկան, հարձակվող, կիսապաշտպան, «Փյունիկից»` «Արարատ-Արմենիա»։

Մի շարք տրանսֆերներ, բազմաթիվ անուններ, որոնց մեծամասնությունը ոչինչ կարող են չասել երկրպագուներին, սակայն այս տրանսֆերները կարող են նոր թափ հաղորդել հայկական ֆուտբոլին եւ այն քիչ-քիչ հասցնել գոնե միջին մակարդակի։
Արդեն մարտի 2-ից «Ալաշկերտ»-«Փյունիկ» խաղով կվերսկսվի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը։
Այս պահին առաջնության առաջատարը «Ալաշկերտն» է` վաստակած 33 միավորով, եւ երկրորդ տեղում ընթացող «Բանանցից» առաջ է պոկվել 4 միավորով։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս