Խախտումներ են հայտնաբերվել. ուսումնասիրություններ Բուզանդի 1/3 հասցեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունն ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակայութան կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների՝ պայմանագրերով ամրագրված և փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել առերևույթ իրավախախտումներ: Տվյալները փոխանցվել են Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչություն:

Հիշեցնենք, որ այս տարածքում են իրենց գործունեությունն իրականացնում մի քանի լրատվամիջոցներ: Ինչպես հայտնի է` լրագրողական մի շարք կազմակերպություններ ստորագրահավաք են սկսել և հայտարարություն են տարածել՝ Երևանի քաղաքապետարանից պահանջելով չեղարկել ԶԼՄ-ներին ներկայացված պահանջները՝ վարձակալության հիմունքներով իրենց տրամադրված տարածքներն ազատելու մասին։




Լրահոս