ArmLur.am լրատվական կայքն արդեն 5 տարի է՝ «Ժողովուրդ» օրաթերթի որդեգրած ավանդույթների հիման վրա շարունակում է լինել քաղաքացիների խոսափողը, նրանց խնդիրները լսողը, բարձրաձայնողն ու հաճախ նաեւ… լուծողը:
8 տարվա պատմություն ունեցող «Ժողովուրդ» օրաթերթի տպագրության դժվար գործին զուգահեռ մեզ հաջողվեց կայացնելեւ հաստատուն հիմքերի վրա դնել նաև ArmLur.am լրատվական կայքը: Մեր բոլորիս հնգամյա զավակը շարժվում է ժամանակին համընթաց եւ մատը մշտապես պահում է ամենաթեժ իրադարձությունների զարկերակին:
Այս տարիների ընթացքում երկիրը տեսել է իշխանափոխություն, հեղափոխություն, սակայն ArmLur լրատվականի մոտեցումներն ու սկզբունքները մնացել են անփոփոխ՝ անաչառ լրատվությունն ու համակողմանի վերլուծությունը մշտապես ապահովված են եղել մեր լրատվամիջոցում:
Աշխատասիրությունը, համառությունը, համարձակությունն ու անկարելիին հասնելու ձգտումը մեզ երբեք չեն լքում: Նույնիսկ աշխատանքային այսպիսի խիստ կանոններ ունենք: Մեր խմբագրություն այցելած ոչ մի քաղաքացու խնդիր օդում կախված չի մնացել, սրտացավ ենք վերաբերվել բոլորին:
5 տարվա ընթացքում մեր լրագրողներն ու օպերատորները չեն խուսափել լինել ամենավտանգավոր կետերում:
«Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am լրատվական կայքի դեմ ներկայացված դատական գործերը հիմնականում հաղթել ենք»
Այս ընթացքում քիչ չեն եղել նաեւ հետապնդումներն ու խոսքի ազատության ճնշման փորձերը, սակայն այդ թոհուբոհի միջից դուրս ենք եկել պատվով և հաղթանակած:Մենք երբեք չենք առաջնորդվել այս կամ այն քաղաքական գործչի հանդեպ սեփական համակրանքով, քննադատել ենք ու քննադատում ենք՝ անկախ կուսակցական պատկանելությունից:
«Ազատ խոսքը նախ եւ առաջ պատասխանատվություն է»
Մեր հաջողության գրավականներից մեկն էլ որակյալ լրատվությունն է, որի արդյունքում դարձել ենք հայկական մեդիադաշտի ամենամեծ դիտելիություն ունեցող կայքերից մեկը:
Ի տարբերություն քոփի-փեսթի հարցում հմտացած մի շարք կայքերի՝ մենք ստեղծել ենք մեր արտադրանքը եւ հանդես ենք եկել էքսքլյուզիվ նյութերով՝ դառնալով բացառիկ ինֆորմացիայի աղբյուր՝ մի շարք այլ լրատվամիջոցների համար: Որեւէ տեղեկատվություն հաղորդելիս մենք չենք վարանել ստուգել դրա ճշմարտացիությունը՝ մի քանի աղբյուրներից: Մեր նյութերը պատրաստելիս կենտրոնացել ենք ոչ միայն երեւույթի, իրադարձության, այլեւ մարդու գործոնի վրա:
Մեր հերոսները եղել են ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաները, այլեւ հայ զինվորը, գյուղացին և ուսուցիչը:Ազատությունը հնարավոր է իրացնել այնպիսի միջավայրում, ուր իրավունքն իշխում է կրքերին, համերաշխության գիտակցությունը՝ ագրեսիվ մտածելակերպին, իսկ բանականությունը՝ սիմպատիաներին: Ընթերցողների արձագանքներից կարելի է հասկանալ, որ մեր գործունեությունը հաջողել է: Մնում է պահպանել էնտուզիազմն ու շարունակել քաղաքացիներին ծառայել ի շահ Հայաստանի Հանրապետության եւ մեր երկրի ապագայի: