«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ա. Ջուլֆալակյանը հայտարարագրել է հողամաս, երկու բնակարան, ինչպես նաև հասարակական նշանակության շինություն:
Արսեն Ջուլֆալակյանը հայտարարագրել է նաև «MERCEDES-BENZ ML350 4MATIC» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1000000 ՀՀ դրամ, 2000000 ՀՀ դրամ և 100000 ԱՄՆ դոլար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 50 000 ԱՄՆ դոլար, 50 000 եվրո և 2 000 000 ՀՀ դրամ:
Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտի հանրագումարը կազմել է 450 000 ՀՀ դրամ: Նշված թվից 395 000 ՀՀ դրամը Ա. Ջուլֆալակյանը ստացել է աշխատավարձից, իսկ 55 000 ՀՀ դրամը՝ այլ եկամուտ է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: