Պատահական չէ, որ օրերս Ազատության հրապարակում «Հայրենիք չունենք զիջելու» կարգախոսով բողոքի ակցիային մասնակցում էին ՀՀԿ ու ՀՅԴ առանցքային դեմքեր: Թե ով էր պատրաստվում հայրենիքը կամ որեւէ հող որեւէ մեկին զիջել, այդպես էլ պարզ չդարձավ. որեւէ մեկը ՀՀ-ում որեւէ նման հայտարարությամբ հանդես չի եկել: Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ակցիայի կազմակերպման գաղափարի հեղինակը ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն է. հենց նա է հրահրել «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանին նման միջոցառում անցկացնել` հավաստիացնելով, որ ինքը դիվանագիտական աղբյուրներից տեղեկացել է, թե հողերը հանձնելու մասով օրակարգային հարց կա, ու հանրահավաք անցկացնելը օրվա հրամայականն է:
«Ժողովուրդ» օրաթերթը իր տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Վիգեն Սարգսյանի հետ: Վերջինս, սակայն, չի հերքել, այլ փորձել է հարցին պատասխանելուց խուսանավել: «Ինչի ցույցը պետք է հրահրե՞լ, որ լինի: Ձեր լեզվամտածողությունը, ինչպես կասեր վարչապետը, այդքան էլ հարմար չի: Կուսակցության հետ կապված բոլոր հարցերով զանգեք կուսակցության գրասենյակ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին պատասխանել է Վիգեն Սարգսյանը:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: