Հակոբ Հակոբյանին՝ Թունելի Հակոբի գործերը լավ չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Թունելի Հակոբին պատկանող ընկերություններից մեկը նվազեցրել է հարկային վճարումները, երկրորդը` ավելացրել, իսկ մյուսները տեղ չեն գտել հազար խոշոր հարկատուների ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Բազենք» ընկերությունը անցած տարվա ընթացքում պետական բյուջե վճարել է 219 մլն 347 հազար դրամ, մինչդեռ 2017-ին այս ընկերության վճարած հարկերը կազմել են 252 մլն 711 հազար դրամ:

Հակոբյանի ընտանիքը բաժնեմասեր ունի նաեւ «Արփա-Սեւան» ընկերությունում, որը թեեւ չնչին, բայց ավելացրել է հարկերը: Եթե «Արփա-Սեւան»-ը 2017-ին վճարել է 943 մլն 791 հազար դրամ հարկ, ապա 2018-ին այն կազմել է 960 մլն 724 հազար դրամ: Նշենք, որ «Բազենք» ՓԲԸ-ն շահագործում է Վայոց ձորի մարզում` Արփա-Սեւան թունելի մոտ գտնվող «Եղեգիս-1» ՀԷԿ-ը: Նախկին պատգամավորի անվան հետ կապվող «Մեղմ Զեփյուռ», «Իդաս», «Ջրասահք», «Սի-Լաբ» ընկերությունները տեղ չեն գտել հազար խոշոր հարկատուների ցանկում:




Լրահոս