
Անցած տուրում Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորնմութի» դեմ խաղում, դառնալով գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ, հետաքրքիր ցուցանիշ է գրանցել: Հենրիխը լոնդոնցիների նախկին կիսապաշտպան Սանտի Կասորլայից հետո դարձավ թիմի առաջին ֆուտբոլիստը, ով 2 խաղ անընդմեջ դառնում է ե′ւ գոլի, ե′ւ գոլային փոխանցման հեղինակ: