Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ այսօր մայրաքաղաք Երևանում անցկացվել է երթ:
Երթը, որին մասնակցել են նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրա դուստրերը, մեկնարկել է Երևանի Ազատության հրապարակից, անցել Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորիչ փողոցով և ավարտվել Մյասնիկյանի արձանի մոտ:
Վարչապետ Փաշինյանը ծաղկեսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել բոլոր զոհերի հիշատակին:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտիմեկյան իր ուղերձում անդրադարձել էր քայլերթի նշանակությանը՝ նշելով. «Մենք այս քայլերթով մեր հարգանքի տուրքը կմատուցենք Մարտի 1-ի, քաղաքական բոլոր սպանությունների զոհերին և մեր վճռական ոչը կասենք բռնություններին, անարդարությանը, ապօրինություններին, կոռուպցիային, ընտրակեղծիքներին, իրավունքների ոտնահարմանը»: