«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարան այցելելու հերթն այս անգամ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանինն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա երկուշաբթի հանդիպում կունենա պատգամավորների հետ: Սակայն ի տարբերություն գործադիրի մյուս անդամների, նա կհանդիպի ոչ թե իշխող «Իմ քայլը» խմբակցության հետ, այլ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի անդամներին
Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման նախաձեռնությունն այդ հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանինն է: Տեղեկացանք, որ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման հիմնական թեման լինելու է Եվրասիական տնտեսական ինտեգրման ներկա վիճակը եւ արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում