«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում հերթական դռնփակ հանդիպմանը հրավիրված էր ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պապիկյանի հետ հանդիպումը բավական ջերմ մթնոլորտում է ընթացել. պատգամավորները հարցերով շատ չեն ճնշել: Սա էլ թերեւս այն պատճառով, որ Պապիկյանը հստակ ներկայացրել էր անելիքները, ծրագրերը, իսկ հարցերին էլ տվել է սպառիչ ու զուսպ պատասխաններ:
Նույնիսկ ոլորտի գիտակ պատգամավորներից մի քանիսն արդեն հանդիպումից հետո իրար հետ խոսելիս ասել են, թե մինչեւ հիմա չէր եղել այսպիսի հանդիպում, որից իրենք բավարարված լինեին: Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում իշխող խմբակցության պատգամավորները գործադիրի անդամների հետ հանդիպումներն անցկացնեն բաց, քանի որ փակ ֆորմատն իրեն սպառել է՝ առանձնապես գաղտնի ոչինչ չի խոսվում: Փակ կարող են լինել միայն ուժային կառույցների, իրավապահ համակարգի ղեկավարների հետ հանդիպումները»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում