«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը Սերժ Սարգսյանը երկար է մնացել, շփվել է ՀՀԿ նոր սերնդի հետ: Բացի դիպլոմները հանձնելուց, հանդես է եկել կարճ դասախոսությամբ` գլոբալ քաղաքականության համատեքստում Հայաստանի իրավիճակի մասին, տվել քաղաքագիտական գնահատականներ։
Հին ավանդույթով` հատ-հատ նկարվել է բոլորի հետ. դպրոցն այս տարի ուներ մոտ 100 շրջանավարտ, վերջում էլ կատակել-ակնարկել է. «Էս նկարները պինդ պահեք, եթե հիմա էլ չգցեք Ֆեյսբուք, մի օր հաստատ պետք են գալու»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում