
Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկել են Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի հուշամրցաշարում:
Բուլղարական Ռուսե քաղաքում ընթացող մրցաշարում 87 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը հասել է եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մինչ եզրափակիչ հասնելը նա հաղթել է Չինաստանի և Եգիպտոսի ներկայացուցիչներին, ինչպես նաև 7-0 հաշվով առավելության է հասել Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցչի՝ Արթուր Շահինյանի նկատմամբ:
Եզրափակչում Մանուկյանի մրցակիցը կլինի ճապոնացի Մասատո Սումին: