
2018 թվականի hունիսի 13-ին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՊՆ-ում բացահայտվել են լուրջ չարաշահումներ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` ՀՀ ՊՆ-ում 2014-2017թթ.-ի ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այս գործով հարցաքննվել էր նաեւ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այս բացահայտումից անցել է 8 ամիս , սակայն իրավապահ համակարգը լռում է:
«Ժողովուրդ» օրաթերթին երեկ այս գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես տարբեր ուղղություններով փորձաքննություններ են նշանակվել, սակայն փորձագետը կաթված է ստացել: Ու հիմա ստիպված են եղել գործում նոր փորձագետ ներգրավել: Մինչ նա էլ ծանոթանա գործի ընթացքին, տեւական ժամանակ կպահանջվի: