Ուկրաինայի նախագահի թեկնածու Անատոլի Գրիցենկոն հայտնել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սահակաշվիլիին կվերադարձնի Ուկրաինայի քաղաքացիությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վրաստանի նախկին ղեկավարն ուկրաինական քաղաքականություն է ստացել 2015-ի գարնանը, երբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան նշանակել էլ Օդեսայի նահանգապետ: 2016թ. նոյեմբերին Պորոշենկոն պաշտոնից հեռացրել էր Սահակաշվիլիին, հայտարարելով, որ նա ոչ միայն չի կատարել տարածաշրջանի զարգացման մասին խոստումները, այլ նաև զգալիորեն վատթարացրել է տնտեսական ցուցանիշները:
Իսկ 2017թ. վերջին Պորոշենկոն Սահակաշվիլիին զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից: Ավելի ուշ Սահակաշվիլին ուկրաինական դատարանում բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ, բայց մինչ այս պահն այն չի ուսումնասիրվել: