Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում երեկ ընդունել է ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:
Հանդիպմանն արծարծվել են Հայաստանի, հայ ժողովրդի և Հայ Առաքելական Եկեղեցու դիմագրաված մարտահրավերները, Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր։
ՀՅԴ ներկայացուցիչները արծարծված հարցերի մասին Վեհափառին փոխանցել են կուսակցության տեսակետներն ու մտահոգությունները՝ հայտնելով համագործակցելու պատրաստակամություն հանուն ազգային միասնականության։