ՖՈՏՈ. Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. դանակահարել են Բալահովիտի գյուղապետի տեղակալին պատկանող պանդոկի 25-ամյա մենեջերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 19:20-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղազարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչն ու փորձաքրեագետը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վերջնամասում, Աբովյան քաղաքի սկզբնամասում գործող «Արմենիա» պանդոկի մենեջերն է, ով Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Վահագն Գաբրիելյանն է:

Ոստիկանությունը պարզում է, թե որտեղ է դանակահարվել մենեջերը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված պանդոկը պատկանում է Բալահովիտի գյուղապետի տեղակալին:

Մանրամասները՝ այստեղ




Լրահոս