Մարտի 3-ին, ժամը 19:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Սոլակ-Քաղսի ավտոճանապարհի 1-ին կմ-ին արգելափակումից դուրս են բերել Opel Vectra A մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Հ.):
***
Մարտի 3-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Քարավանասարա իջևանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Շ.):
***
Մարտի 3-ին, ժամը 17:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ «Անի պրոդուկտ» գործարանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնելԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ.):
***
Մարտի 3-ին, ժամը 15:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 4 շինության հարակից դաշտամիջյան հատվածում ձնագնացն արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ձնագնացը (սեփականատեր՝ Հ. Վ.):
***
Մարտի 3-ին, ժամը 12:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր): Վերադարձի ճանապարհին (Ջերմուկ-Վայք 4-րդ կմ) փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Skoda» մակնիշի ավտոմեքենան:
***
Մարտի 3-ին, ժամը 09:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 90-րդ կմ-ին արգելափակվել են «ՈՒԱԶ» մակնիշի (վարորդ՝ Ս. Հ.) և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, իսկ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ:
***
Մարտի 3-ին, ժամը 09:05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան:
***
Մարտի 3-ին, ժամը 09:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Թորոս-Լեռնագյուղ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր):
***
Մարտի 3-ին, ժամը 04:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Renault» մակնիշի ավտոմեքենան (2 ուղևոր):
***
Մարտի 3-ին, ժամը 00:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի քաղաքային հրապարակի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Infiniti մակնիշի ավտոմեքենան: