Այսօր Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 188/5 եւ 188/6 հասցեում բացվեց Յունիբանկի նոր երեւանյան մասնաճյուղը: Մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 9.30-ից մինչև 17.00:
Նշենք, որ Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում մասնաճյուղային ցանցի ընդլայնման եւ բնակչության լայն շրջանակների համար բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը: Նոր մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, կոմունալ վճարումների ընդունում եւ բանկային այլ ծառայություններ:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս տարի կբացվի եւս 5 մասնաճյուղ:
«Գեւորգ Չաուշ» մասնաճյուղը 47-րդն է: Այս տարի բացելու ենք եւս 5 մասնաճյուղ` Վանաձոր, Արարատ, Մասիս, Սիսիան եւ Ապարան քաղաքներում: Մեր հաճախորդների թիվը տարեց տարի ավելանում է, այդ իսկ պատճառով նրանց համար հարմար եւ արագ սպասարկում ապահովելու համար մենք որոշեցինք ծանրաբեռնված տարածաշրջաններում բացել նոր մասնաճյուղեր: Մեր մասնաճյուղերն աշխատում են մեկ պատուհան սկզբունքով հաճախորդների համար արագ եւ որակյալ սպասարկում ապահովելով: Համեցեք մեր նոր մասնաճյուղ, սիրով սպասում ենք մեր հաճախորդներին»:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: