Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային Ժողովի նախագահի տեղակալներ Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Վահե Էնֆիաջյանի հետ:
Հանդիպումների ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի աշխատանքներին, օրակարգին ու միջազգային հարթակներում նրա գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ: Կարևորվել է օրենսդիր մարմնի և իշխանության մյուս թևերի ներդաշնակ փոխգործակցությունը:
Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցելու խորհրդարանի հետ և օժանդակելու նրա գործունեությանը: