Beeline-ն ու ՀԳՀՄ-ն ամփոփեցին«Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը դպրոցներում» ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը և Հայաստանի գործատուների հանրապետական միությունն(ՀԳՀՄ)կլոր սեղանի ընթացքում ամփոփեցին «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը դպրոցներում» ծրագիրը, որի նպատակն էր հայ երիտասարդներին երկրի աշխատաշուկայումպահելն ու նրանց աշխատանք գտնելու հնարավորությունները բարելավելը։

2018թ-ի մայիսից սկսված ծրագրի շրջանակում ՀԳՀՄ-նընտրված 5 դպրոցների աշակերտների և ուսուցիչների, ինչպես նաև կրթական այլ տարբեր հաստատությունների ուսանողների համարիրականացրել է ձեռնարկատիրական մտածելակերպ խթանող միջոցառումներ՝ այցելություններձեռնարկություններ, ֆակուլտատիվ պարապմունքներ, գործատուների հետ հանդիպումներ, կլոր-սեղան քննարկումներ ու սեմինարներ:

Դրանց միջոցով աշակերտները և ուսանողները տիրապետել են ՏՏ և հեռահաղորդակցության ու ճարտարագիտության ոլորտներում լրացուցիչ գիտելիքների, ձեռք են բերել տեղեկատվություն և նոր պատկերացումներ տնտեսության կարևորագույն ճյուղերի զարգացման և իրենց կարիերայի պլանավորման վերաբերյալ:

«Բարձր եմ գնահատում Beeline-իսոցիալական պատասխանատվության շրջանակում երիտասարդներին աջակցելը՝ իրենց ապագա մասնագիտական կողմնորոշման բնագավառում:Այդ առումով հարկ եմ համարում նշել, որ Beeline-ում, նրա գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի կողմից անցկացված ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման նոր ուղղությունների մասինթրեյնինգիկարևորությունը»,-նշեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:

«Ես վստահ եմ, որ մասնագիտության ճիշտ ընտրությունը հաջողության հասնելուկարևորագույն գրավականն է, և մեր նպատակն էր երիտասարդներին տալ անհրաժեշտգիտելիքներ ու հմտություններ, որպեսզի նրանք գիտակցված և մտածված որոշում կայացնեն։ Հուսով եմ, այս ծրագրի շնորհիվ մեր երիտասարդներն իրենց սիրելի գործով կզբաղվեն և մեծ հաղթանակներ կապահովեն իրենց և Հայաստանի համար», – նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ այս նախագծի արդյունքում 60 աշակերտներ մասնակցել են ֆակուլտատիվ դասերի, 93-ը՝ այցելել են տարբեր ձեռնարկություններ, շուրջ 70 ուսանողներ մասնակցել են գործատուների հետ հանդիպումներին՝ աշխատաշուկայի պահանջների և տնտեսության զարգացող ճյուղերի վերաբերյալ քննարկումների, 10 երիտասարդների տրվել է խորհրդատվություն՝ իրենց կարիերայի պլանավորման վերաբերյալ:




Լրահոս