Ազգային գրադարանը հրապարակել է 2019 թվականի փետրվար ամսվա ամենապահանջված գրքերի ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային գրադարանը հրապարակել է 2019 թվականի փետրվար ամսվա ամենապահանջված գրքերի ցանկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքասերների մոտ ամենապահանջված տասնյակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը:

Երկրորդ տեղում Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքն է:

Երրորդ հորիզոնականը բաժին է ընկել Վազգեն Սարգսյանի «Էս ինչ եք անում, տղերք» գրքին:

Գրիգոր Գուրզադյանի «Մի սիրո պատմություն»-ը չորրորդ, Հերման Հեսսեի «Ուխտագնացություն արևելք» գիրքը հինգերորդ տեղն է զբաղեցրել:

Գրադարանի հրապարակած ցուցակի համաձայն վեցերորդ հորիզոնականում Հրանտ Մաթևոսյանի «Անտիպներ» գիրքն է, յոթերորդ հորիզոնականում Իմրե Կերտեսի «Անբախտություն»-ը, ութերորդ հորիզոնականում Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակի որոնումներում» գիրքն է:

Իններորդ և տասներորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Անահիտ Թոփչյանի «Անհետացում» և Մարիաս Խավիերի «Այնքան սպիտակ սիրտը» ստեղծագործությունները:




Լրահոս