Սպասվում է վենդետա. Մալյան-«Ռեստարտ» միջադեպի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, մարտի 4-ին` կեսգիշերն անց, «Ռեստարտ» նախաձեռնության անդամները մի քանի հոգով հարձակվել էին ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի վրա: Մոտ 10 հոգով, բռնելով նրա ոտքերից, մի քանիսը` ձեռքից, փորձել էին տանել եւ գցել աղբամանը, սակայն իրավիճակին խառնվել են ոստիկանության աշխատակիցները, եւ Նարեկ Մալյանի բախտը բերել էր:

Ուշագրավն այն է, որ Նարեկ Մալյանը հրապարակել էր լուսանկար, որ Ռեստարտ նախաձեռնությունը 2018 թվականի դեկտմբերի 28-ին Բաց հասարակության հիմնադրամի կողմից ստացել է 20 հազար դոլար դրամաշնորհ : Գրանտի տրամադրման պաշտոնական նպատակն է՝ խրախուսել ԵՊՀ ուսանողների մասնակցությունը բուհ-ի կառավարմանը և բուհ-ում գնումների գործընթացի մոնիտորինգին:

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» նախորդ տարի մի քանի դրամաշնորհ է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցից հետաքրքրվեց, թե արդյոք «Սորոս հիմնադրամը» դրամաշնոր է տվել նախաձեռնությանը՝ Նարել Մալյանին աղբը գցելու համար` հաշվի առնելով այն, որ Նարեկ Մալյանը պայքարում է «Սորոսականների» դեմ:  Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ Նարեկ Մալյանի հետ:

Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։

 




Լրահոս