
«ԲԱՑ» թիվի-ի նախկին հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանն այսօր Hraparak.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանի մարդիկ իրեն նախկինում առևանգել են։ Վերջինս նաև նշել էր, որ ատրճանակը պահել է անձամբ Սամվել Ալեքսանյանը։
ArmLur.am-ը կապ հաստատեց Սամվել Ալեքսանյանի հետ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Սամվել Ալեքսանյանը, ի պատասխան ArmLur.am-ի հարցադրման, նշեց․
«Ես էդ մարդուն չեմ ճանաչում, մենակ հեռուստացույցով եմ տեսել»։ Նա այլ հարցերի չպատասխանեց՝ անջատելով հեռախոսը։