ԱԺ խորհրդի նիստը տևել է տասը րոպե․ այս նստաշրջանն ամենակարճն է լինելու․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, տեւել է հազիվ 10 րոպե: Ենթադրվում է` այսօր մեկնարկող նստաշրջանը եւս ամենակարճն է լինելու, եւ այսօրվա բուն նիստը կարող է տեւել ընդամենը մի քանի ժամ, որին կհաջորդեն ելույթները, իսկ վաղն էլ կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանը: Այնինչ նախկինում ԱԺ նիստերը կարող էին անընդմեջ 3-4 օր տեւել:

Ստեղծված իրավիճակի պատճառը, թերեւս, պատահական չէ. ԱԺ խորհրդի հաստատած օրակարգը բավական աղքատիկ է, իսկ պատգամավորների կողմից ներկայացված հինգ նախագծերից երեքն էլ մերժվել են: Սա նշանակում է, որ խորհրդարանում այդ նախագծերը նույնիսկ չեն էլ քննարկվի: Այսինքն` մնում է երկու օրենսդրական նախաձեռնություն, մեկ զեկույց եւ մեկ հաղորդում, ինչը շատ ժամանակ չի խլի»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս