«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում պարենային զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով 34 հազար 527 դրամ է, մինչդեռ 2017 թվականի ընթացքում պարենային զամբյուղի արժեքը կազմել է 32 հազար 439 դրամ: Պարենային զամբյուղը սննդի նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին` օրական 2412.1 կկալ:
Պաշտոնական վիճակագրությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականին Հայաստանի բնակչության կողմից սպառված սննդամթերքի միջին էներգետիկան 1 շնչի հաշվով կազմել է 2232 կկալ, այսինքն` շատ ավելի պակաս, քան նախատեսված է չափանիշներով: Եթե հաշվի առնենք փաստը, որ մեր երկրում ընտանիքների մեծ մասում մեկ անձը ստանում է մոտ 150 հազար դրամ աշխատավարձ, ու եթե այդ ընտանիքը բաղկացած է 4 կամ 5 հոգուց, ապա յուրաքանչյուրին բաժին կհասնի նվազագույն զամբյուղի գումարից քիչ գումար:
Ընդգծենք, որ նվազագույն սպառողական զամբյուղում ներառված է միայն սննդի համար նախատեսված գումարը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում