
ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե Արցախյան հարցում նույն մեխին պետք է մխել և չբաժանվել սևերի ու սպիտակների։ Անդրադառնալով այն տեսակետին, թե իրենք չեն ստեղծել Սարգսյանի երազած Հայաստանը, Շարմազանովը նշեց․
«Ես չեմ ուզում խոսել ներքաղաքական տարաձայնությունների մասին։Բայց 1998 թվականին Արցախյան հիմնահարցն է եղել ներկայիս քաղաքական հայր Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառը։ Ես չգիտեմ՝ ովքեր են փառաբանում սպարապետին, բայց ՀՀԿ-ն ազգային հարցերում միշտ եղել է նրա տեսլականի կողմնակիցը», – նշեց նա։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: