ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղարքունիքի մարզը բողոք է ներկայացնում ՀՀ Սպորտի և Երիտասարդության նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի սպորտդպրոցի տնօրենի տեղակալ Գեւորգ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որ Գեղարքունիքի մարզը կբոյկոտի Երևանում ընթացող բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։

Մարտի 2-ին կայացած մենամարտի արդյունքները փոխվել են ի օգուտ գյումրեցի բռնցքամարտիկի:

Գեւորգ Սարգսյանը իր հայտարարոթյան մեջ նշում է, որ Մարտունու մարզադպրոցի սան Գուրգեն Կակոյանը 64կգ քաշային կարգում հաղթանակով վերջացրեց իր 3-րդ մենամարտը Գյումրին ներկայացնող բռնցքամարտիկի հետ և դուրս եկավ եզրափակիչ: Գյումրիի ներկայացուցիչները բողորքակեցին այս մենամարտը, և մրցաշարի վերջում գլխավոր մրցավարը, որը հանդես եկավ Գյումրեցի մարզիկի հոր ընկեր նշանակեց 3 հոգուց կազմված հանձնաժողովի անդամներ, որից երկուսը չէին հանդիսանում մրցավարական հանձնաժողովի անդամ և մեկ մրցավարը Գյումրիից էր, որը օրենքով չի թույլատրվում:

Դիտելով մենամարտի տեսաերիզը որոշում կայացրեցին փոխել մենամարտը ի օգուտ գյումրեցի մարզիկի: Գեղարքունիքի մարզի մարզիչները և մարզիկները որոշեցին բոյկոտել մրցաշարը…
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով արդեն այսօր Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է լուրջ քննարկում կապված այս իրադարձության հետ: Որոշում է կայացվել դիմել Սպորտի եւ Երիտասարդության հարցերի նախարարություն հարցին օրենքով լուծում տալու համար: Բողոքը կներկայացվի այսօր:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս