Beeline-ի բաժանորդները Երևանում ֆիքսված կապի հեռախոսագծերով կստանան մինչև 100 ՄԲ/վրկ ինտերնետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է Երևանումֆիքսված ենթակառուցվածքների աննախադեպ արդիականացման նախագծի մեկնարկի մասին: 2019 թ-ի ընթացքում ընկերությունն արդիականացնելու է մայրաքաղաքի ֆիքսված ցանցը՝ հաճախորդներին տրամադրելով հասանելիություն VDSL ինտերնետին և բարելավելով քաղաքային հեռախոսակապի որակը:

Առաջինը նոր տեխնոլոգիայից օգտվելու հնարավորություն ստացան Կիլիկիա թաղամասի բնակիչները, որտեղ այսօր ընկերությունը պաշտոնապես հայտարարեց նախագծի մեկնարկի մասին և հավատարիմ հաճախորդներից մեկին նվիրեցBeeline-ի VDSL ինտերնետի տարեկան բաժանորդագրություն:

«Տաս տարի առաջ Beeline-ը հեղափոխություն կատարեց Հայաստանի ինտերնետի շուկայում՝ առաջարկելով ինտերնետ ADSL տեխնոլոգիայով: Այն ժամանակ անիրական թվացող 1 ՄԲ արագությամբ ինտերնետը դարձավիրականություն, հարյուր հազարավոր ընտանիքներ դարձան մեր ինտերնետի բաժանորդներ, իսկ Հայաստանում վերջնական մոռացվեց dial-up հասկացողությունը: Այսօր առաջընթացը շարունակվում է, և մենք հայտարարում ենք մի նախագծի մեկնարկը, որը վստահաբար մեծ հաջողություն կունենա, ու յուրաքանչյուր բնակարանումինտերնետըկդառնա 10-20 անգամ ավելի արագ, բայց անփոփոխ գնով», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ի գերարագ ինտերնետից օգտվելու համար կարելի է մասնավորապես միանալ COMBO 2, COMBO 3 և COMBO 4 փաթեթներին, որոնց արժեքները սկսվում են ամսական 5990 դրամից: Փաթեթները ներառում են անսահմանափակ զանգեր Beeline-ի ցանցում, մինչև 200 րոպե ՀՀ այլ ցանցերում, մինչև 10 ԳԲ գերարագ 4G ինտերնետ, 350 SMS, ֆիքսված ինտերնետ մինչև 100 ՄԲ/վրկ. արագությամբ: COMBO 3 և COMBO 4 փաթեթներում հասանելի է նաև ֆիքսված հեռախոսակապ, իսկ COMBO 4 փաթեթում՝մինչև 138 հեռուստաալիք:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում BeelineArmenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։




Լրահոս