
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից Հացառատ և Կալերի պ/կ-ներում հոսանքազրկման պատճառով, ս․թ․ մարտի 6-ին ժամը 11։00-17։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Գավառ քաղաքի, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Նորատուս, Արծվաքար, Հացառատ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: