Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող «Հրազդան» ցեմենտի գործարանը անցած տարի, 2017 թվականի համեմատ, կտրուկ նվազեցրել է հարկային վճարումները: Բայց չնայած սրան` այս ընկերությունը հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը անցած տարվա ընթացքում կատարել է 266 մլն 505 հազար դրամի չափով հարկային վճարումներ, մինչդեռ 2017-ի նույն ժամանակահատվածում պետական բյուջե գործարանը վճարել է 332 մլն 292 հազար 800 դրամ հարկ ու տուրք: Հարկերի նվազեցման պատճառն այն է, որ գործարանը անցած տարում դադարներով է աշխատել. «Հայբիզնեսբանկ»-ը «ՎՏԲ Հայաստան» բանկից ձեռք բերեց ցեմենտի գործարանը:
Ցեմենտի արտադրությամբ զբաղվող մյուս` «Արարատցեմենտ» ընկերությունը կտրուկ ավելացրել է հարկերը: Անցած տարվա ընթացքում պետական բյուջե վճարել է 2 մլրդ 101 մլն դրամ հարկ ու տուրք, մինչդեռ 2017-ի նշված ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել են 827 մլն 606 հազար դրամ:
Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող «Հրազդան» ցեմենտի գործարանը անցած տարի, 2017 թվականի համեմատ, կտրուկ նվազեցրել է հարկային վճարումները: Բայց չնայած սրան` այս ընկերությունը հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը անցած տարվա ընթացքում կատարել է 266 մլն 505 հազար դրամի չափով հարկային վճարումներ, մինչդեռ 2017-ի նույն ժամանակահատվածում պետական բյուջե գործարանը վճարել է 332 մլն 292 հազար 800 դրամ հարկ ու տուրք:
Հարկերի նվազեցման պատճառն այն է, որ գործարանը անցած տարում դադարներով է աշխատել. «Հայբիզնեսբանկ»-ը «ՎՏԲ Հայաստան» բանկից ձեռք բերեց ցեմենտի գործարանը: Ցեմենտի արտադրությամբ զբաղվող մյուս` «Արարատցեմենտ» ընկերությունը կտրուկ ավելացրել է հարկերը: Անցած տարվա ընթացքում պետական բյուջե վճարել է 2 մլրդ 101 մլն դրամ հարկ ու տուրք, մինչդեռ 2017-ի նշված ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել են 827 մլն 606 հազար դրամ: