Խոյ. Օրը բարենպաստ է սեփական ներաշխարհը ներդաշնակեցնելու համար: Մասնագիտական գործունեության ոլորտում կարող եք առանձնապես ջանքեր չթափել: Օրը հարմար է սիրելի մարդու հետ շփման համար:
Ցուլ. Օրը անցնում է աննկատ եւ արագ: Ոչ մի էմոցիոնալ պոռթկում չպետք է այսօր խանգարի, որ կատարեք ձեր աշխատանքային պարտականությունները: Ամեն գնով պահպանեք հավասարակշռությունը, որպեսզի խնդիրների մեջ չհայտնվեք: Աշխատեք որքան հնարավոր է շատ ժամանակ լինել մաքուր օդում:
Երկվորյակ. Ձեր լեզուն կարող է լինել ինչպես ձեր բարեկամը, այնպես էլ ձեր թշնամին: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ձեզ կդրսեւորեք շրջապատում: Հիմա պետք է ավելի շատ լսել, քան խոսել: Հիշեք, որ լռությունը ոսկի է: Եթե նույնիսկ հիասթափված եք հարազատ մարդուց, մի արտահայտվեք:
Խեցգետին. Անձնական կյանքում եւ ընտանեկան հարաբերություններում հնարավոր են խնդիրներ: Եթե սիրելի մարդու հետ հարաբերություններում ինչ որ սխալ բան տեսնեք, ապա ավելի լավ է չասեք կամ էլ առավելագույնս հանգիստ պայմաններում խոսեք:
Առյուծ. Այսօր կարող եք նոր գործեր ձեռնարկել, ինչպես նաեւ զբաղվել գործնական կապերի ընդլայնմամբ: Բարենպաստ ժամանակ է սիրային հարցերը կարգավորելու համար: Հնարավոր են նոր ծանոթություններ: Երեկոն կարող եք անցկացնել սիրելի անձնավորության հետ:
Կույս. Այսօր դուք հատկապես կենտրոնացած կլինեք աշխատանքային խնդիրների վրա եւ փայլուն կերպով կկարողանաք ավարտին հասցնել վաղուց սկսած գործերը: Զգույշ եղեք, որպեսզի գերհոգնածություն չառաջանա: Ուշադիր եղեք առողջությունը:
Կշեռք. Այսօր դուք կկարողանաք իրականացնել այն, ինչ մտադրվել եք: Եթե ինչ որ անհարթություն զգաք կատարելիք աշխատանքներում, ապա ճիշտ կլինի հետընթաց քայլ անել եւ վերացնել խնդիրները եւ ապա միայն անցնել առաջ: Բարենպաստ ժամանակ է նաեւ նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար:
Կարիճ. Դուք լի կլինեք նոր գաղափարներով եւ թարմ մտքերով: Թեեւ օրվա ընթացքում տրամադրությունը հաճախ կտատանվի, սակայն ղեկավարությունը ըստ արժանվույնս կգնահատի ձեզ: Ձեր պոտենցիալը իրացրեք այն ոլորտում, որը դուք հատկապես լավ եք տիրապետում:
Աղեղնավոր. Նվերներ մի ընդունեք այն մարդկանցից, ովքեր կպչուն կերպով ցանկանում են ձեր ընկերակցությունը վայելել, սակայն ձեր շրջապատից չեն: Եթե ընդունեք նման մարդու նվերը, ապա նա կմտածի, որ այդպիսով դուք իրենից կախման մեջ եք գտնվելու: Որոշ դեպքերում իրերը «լիցքավորված» կլինեն որոշ տեղեկատվությամբ, ընդ որում` բացասական:
Այծեղջյուր. Այս փուլում դուք ենթակա կլինեք տարբեր տեսակի գայթակղությունների եւ փորձությունների: Եթե խելամիտ գործեք, ապա դժվար թե ձեզ կարողանան խաբերության զոհ դարձնել: Հեռավորություն պահպանեցեք շրջապատի մարդկանցից եւ այն ինչ կլսեք, միանգամից մի ընդունեք որպես իսկություն:
Ջրհոս. Ճակատագիրն այսօր մեկ մի, մեկ մյուս խնդիրները կառաջադրի ձեր առաջ: Բոլոր խնդիրները միանգամից լուծելու կարիք չկա: Օրը բարենպաստ է անձնական հարցերը կարգավորելու համար: Մասնագիտական հացերին կարող եք անդրադառնալ ավելի ուշ:
Ձկներ. Սիրելի մարդն այսօր կարող է ձեր համար խնդիրներ ստեղծել: Աշխատեք նրա կեցվածքը սրտին մոտ չընդունել: Հաճելի զբաղմունք գտեք ձեզ համար եւ զբաղվեք դրանով` որպեսզի ավելորդ կերպով չնյարդայնանաք: Աստղերը հորդորում են ձեզ հեռու մնալ չկանխատեսված քայլերից: