Ինչու է ֆինանսների փոխնախարարը վաճառում իր 6 սենյականոց բնակարանը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Երկու օր է՝ շատերի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Կարեն Բրուտյանը: Այս անգամ՝ ոչ պարգևատրումների հարցով: Բանն այն է, որ list.am կայքում Բրուտյանը հայտարարություն է տեղադրել` բնակարանը վաճառելու մասին: Խոսքը 6 սենյականոց, 176 քմ տարածքով բնակարանի մասին է:

Օգտատերերից շատերը կատակում էին, թե երկրում իրավիճակ է փոխվել՝ պաշտոնյաներն սկսել են տները վաճառել: Ի դեպ, մենք փորձեցինք Բրուտյանի հայտարարագրից պարզել, թե արդյո՞ք սա նրա միակ բնակարանն է, թե՞ բնակարաններից մեկը: Պարզվեց՝ Բրուտյանը չի ներկայացրել ոչ միայն պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, այլև պաշտոնատար անձի՝ 2018 թ. տարեկան հայտարարագիրը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս