Դատավորը հետախուզվողին չի կալանավորել. ինչու են դատավոր Աննա Դանիբեկյանին պատժելու. կալանավորվածը փախել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթից:

Ինչպես հայտնի է, երեկ ԲԴԽ-ն քննեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը` Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Վարույթի նյութերի հետազոտումից եւ նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո ԲԴԽ-ն հարցի քննությունը հայտարարեց ավարտված եւ հեռացավ որոշում կայացնելու: Մարտի 14-ին հայտնի կլինի, թե դատավորը կենթարկվի պատասխանատվության, թե ոչ:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ դատավորի դեմ վարույթ հարուցելու պատճառը: Ըստ մեր տեղեկությունների` Ինտերպոլով հետախուզվողին հայտնաբերել են Հայաստանում, եւ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան կալանավորելու համար: Սակայն դատավոր Դանիբեկյանը կալանքի որոշում չի կալացրել, ինչի արդյունքում հետախուզվողը, հայտնվելով ազատության մեջ, կրկին փախել է, եւ մինչ օրս նրան չեն կարողանում գտնել:

Այնպես որ, ենթադրվում է` ԲԴԽ որոշումը կարող է դատավորի դեմ լինել:




Լրահոս