Կապալառուին հանձնարարվել է սեղմ ժամկետներում ապահովել Վանաձոր-Դիլիջան ճանապարհի անցանելիությունը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ահազանգեր է ստացել Վանաձոր-Դիլիջան ճանապարհի
Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո-Թեժ լեռ ճանապարհահատվածի վատ վիճակի վերաբերյալ։
Խնդիրը գտնվել է նախարարության ուշադրության կենտրոնում, և այդ ճանապարհահատվածն արդեն իսկ ընդգրկված է 2019թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։ Վանաձոր-Դիլիջան (Մ-8) միջպետական ավտոճանապարհի 20կմ երկարությամբ հատվածում (Վանաձորի կողմից) այս տարի կիրականացվեն հիմնանորոգման աշխատանքներ, որում ընդգրկված է նաև Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո-Թեժ լեռ ճանապարհահատվածը:
Չնայած սրան՝ տվյալ տարածաշրջանը սպասարկող կապալառուին հանձնարարվել է օպերատիվ կերպով անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել և մինչև հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը ճանապարհի անցանելիության ապահովման ժամանակավոր
լուծում տալ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն