Ինչու է Նոյեմբերյանի այգիների կեսը չորացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այրում համայնքի մաս կազմող Պտղավան գյուղի վարչական ղեկավար Ռաֆիկ Եսայանը Նոյեմբերյանի քաղաքապետարանում կայացած տարածաշրջանի համայնքների հիմնախնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց, որ ԻՖԱԴ կազմակերպութան վարկային միջոցներով Նոյեմբերյանի տարածաշրջանում տնկվեց 80 հեկտար դեղձի այգի, որի կեսն այժմ չորացած է: 2000-ական թվակաների սկզբին տնկված այգիների չորացման պատճառներից մեկն այն է, որ տնկիները Արարատյան դաշտավայրից էին բերված, դրանք չհարմարվեցին Դեբեդի հովտի մերձարեւադարձային պայմաններին:

Այգիների չորացման պատճառներից մյուսն էլ այն է, որ դրանք ոռոգվում են Դեբեդի ջրին խառնված Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարի կեղտաջրերով, որոնց մեջ մեծ է ցինկի եւ կապարի պարունակությունը: Վարչական ղեկավարն ասաց` եթե Դեբեդի հովտի այգիների բերքը լաբորատոր ուսումնասիրվի, կպարզվի, որ պտուղն օգտագործման համար պիտանի չէ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս