Մադրիդյան «քաոսը» շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների Լիգայում արդեն հայտնի են 1/4 եզրափակչի մասնակիցներից երկուսը:
Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում կատաստրոֆիկ պարտություն կրեց հոլանդական «Այաքսից» եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Հանդիպումն ավարտվեց «մանուկների» ջախջախիչ հաղթանակով `4:1: Ընդհանուր հաշվով մադրիդյան գրանդը պարտվեց 3:5 հաշվով:
Տանտերերից հեղինակության գնդակ խփեց Մարկո Ասենսիոն, իսկ «Այաքսից» իրենց անունները լուսատախտակին վառեցին Զիեխը, Ներեսը, Տադիչն ու Շոնեն:




Լրահոս