
«Պեպսի Կոլա» ընկերության տնօրեն Գուրգեն Նարիմանյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ոլորտի ներկայացուցիչները սառեցրել են իրենց բոլոր ներդրումային ծրագրերը:
«Այս օրենքի ընդունումը զրոյացնում է եւ նեգատիվ է դարձնում նման նախագծերում հերթական ներդրումների իրականացման տնտեսական գրավչությունը: 30-40 տոկոս գնաճը շատ մեծ հարցականի տակ է դնում այդ բիզնեսի կայունությունը: Մենք առավել քան վստահ ենք եւ ունենք արդեն ազդանշաններ շուկայից, որ գործող փոքր եւ միջին ձեռնարկություններ չեն շարունակելու իրենց գործունեությունը այս հարկատեսակի կիրառման արդյունքում»: