
Ալավերդիում Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակը վերաբացվել է նոր հասցեում՝Թումանյան 49/5-1։
Գրասենյակը բաց է աշխատանքայինօրերին ժամը 09։00-ից մինչև 18։00-ը՝ առանց ընդմիջումների։
«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր պարզ և հարմար ծառայություններից օգտվելը լինի ոչ միայն շահավետ, այլև հաճելի։ Ուրախ ենք, որ Ալավերդիում մեր հաճախորդներն արդեն կարող ենայցելել նոր, գեղեցիկ և ժամանակակից գրասենյակ։ Վստահ եմ, որ մեր աշխատակիցները նույնպես ավելի մեծ հաճույքով և ոգևորությամբ կկատարեն իրենց աշխատանքն այստեղ։ Ալավերդի քաղաքի բնակիչներին սիրով սպասում ենք այս նոր գրասենյակում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենԱնդրեյ Պյատախինը։
Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում գործում է77 սեփական և դիլերական Վաճառքի և սպասարկման գրասենյակ: Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.amկայքում:
Նշենք, որ Խուդյակով 2 հասցեում գտնվող Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակը այլևս չի գործում։